Բաղդադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել
Բաղդադում տեղի է ունեցել 3 ուժգին պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Փոխանցվում է, որ ամենաուժգին պայթյունը տեղի է ունեցել Մանսուրիի քաղաքի արևմուտքում՝ առևտրականների փողոցում: Պայթյունի հետևանքով հրդեհվել է 20 ավտոմեքենա և զոհվել 10 մարդ:
Երկրորդ պայթյունը հնչել է Ամիլում, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, իսկ հաջորդը՝ Բայիայու, որի ժամանակ մահացել է 7 մարդ: