Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողների համար շուտով կգործի նոր օրենք
ԱԺ ապրիլի 28-ի նիստին առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց Դատական համակարգի հաշտարարի ինստիտուտը ներդնելու մասին օրենքի նախագիծը, որն 95 կողմ, 15 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց:
Նշենք, որ ձեռնպահ քվեարկեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը:
Այնուհետև քվեարկության դրվեց ԱԺ-ն քվեարկության դրեց նաև երեկ քննարկված հարց, ըստ որի` մինչև 2014 դեկտեմբերի 31-ը չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը, կարող են տույժ և տուգանք վճարել ու ազատվել քրեական հետապնդումից:
Օրենքի նախագծին դեմ քվեարկեցին ՀԱԿ խմբակցության պատգամավորները, բացի Լյուդմիլա Սարգսյանից, ով ձեռնպահ էր, իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ չէր ներկայացել նիստին:
Արդյունքում, այն 4 դեմ, 104 կողմ և 1 ձենպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց: