Հայաստանում կան ոլորտներ, որոնք հնարավոր է զարգացնել ու բնակչությանն ապահովել աշխատանքով
Հայաստան՝ երկիր որտեղ ապրում է 2 մլն-ից քիչ մարդ, բայց այդ մարդիկ չեն կարողանում իրենց օրվա հացը գտնել իրենց երկրում: Ասում են, փոքր երկիր է, չունի վառելիքային ռեսուրսներ, չունի նորմալ զարգացած տնտեսություն չունի այս, չունի այն :Բայց եթե ուսումնասիրենք Հայաստանի հնարավորությունները կտեսնենք որ հնարավոր է այս 2մլն-ին պահել ներսում և ապահովել աշխատանքով:Հաշվի առնենք նաև այն որ 2մլն-ի մեջ են մտնում ծերերը ,երեխաները ուրմնս մնում են մոտ 1 մլն աշխատող:Հայաստանը չունի վառելիքային ռեսուրսներ, դրա փոխարեն հարուստ է մետաղներով,քարերի տարբեր տեսակներով,ջրային ռեսուրսներով:
Գյուղատնտեսությունը հանդիսանում է տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը, և կարելի է մարդկաց շահագրգռել որ զբաղվեն գյուղատնտեսությամբ:Մարդիկ մշակում են հող ստանում բերք, բայց իրացնել չեն կարող:Կամ վարկ են վերցնում մշակում են հող կարկոտը տանում է մնում են վարկերի տակ:Այս ամենից վախենալով մարդիկ սկսում են չմշակել հող:Կարելի Հայաստանում զարգացնել գյուղատնտեսությունը,եթե համապատասխան մարմիները աշխատեն հետևողականորեն:
Եթե գյուղացու բողոքները չլսեն և լուծում չտան պարզ է,որ այդ գյուղացին պոտենցյալ երկրից հեռացողն է:Նաև հնարավոր է զարգացնել տուրիզմը՝ունենալով պատմամշակույթային հարուստ ժառանգություն հնարավոր, չէ որ Հայաստանը չհայտնվի օտարերկրացու ուշադրության կենտրոնում :Շատ այլ ոլորտներ էլ կան որոնք կարող են Հայաստանում զարգանալ:
Սիմոն Մխոյան. ֆեյսբուք: