Անմոռուկներին փոխարինողները վերադառնում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակների կողմից անմոռուկապաշտությունը և անմոռուկի ծեսը ապրիլի 24-ից հետո կարծես նահանջում է:
Օրենսդիրների մեծ մասը երեկ հրաժարվել էր Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկ կրծքանշանից և Ազգային ժողով էր ներկայացել դարձյալ հին ու բարի ՀՀԿ կրծքանշանով:
Նույնիսկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կրծքին էր վերջին ամիսներին բուն դրած անմոռուկն իր տեղը զիջել փայլփլուն ու մեծ ՀՀԿ-ական կրծքանշանին»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: