Սոչիի քաղաքագլուխն արգելել է հայերին ցուցատախտակներ տեղադրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 24-ին Սոչիի քաղաքագլուխ Անատոլի Պախոմովը, որն արգելել էր տեղի հայությանն իրենց օբյեկտների պատերին և քաղաքի տեսանելի վայրերում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված տեղեկատվական ցուցատախտակներ փակցնել, այնուամենայնիվ, իր ներկայությամբ հարգել է հայերի սգո միտինգը:
Նա նույնիսկ զոհերի հիշատակին նվիրված ելույթ է ունեցել միտինգում: Նրա ելույթի ժամանակ հայերից մի քանիսը, ի նշան բողոքի, Զորավար Անդրանիկի նկարով պաստառներ են բարձրացրել: Նրանք այսկերպ ցանկացել են հիշեցնել քաղաքապետին, որ 2 տարի առաջ նրա հրամանով հանվել է Անդրանիկ Օզանյանի արձանը Վոլկոնկա գյուղում»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: