Սպիրտի ներմուծումը Հայաստանի տարածք կմոնոպոլիզացվի՞
«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ կառավարությունում ամենաբարձր մակարդակով օրենքի նախագիծ են նախապատրաստում սպիրտի ներմուծումը Հայաստանի տարածք մոնոպոլիզացնելու վերաբերյալ: Այն է՝ ներմուծմամբ զբաղվելու է մեկ կազմակերպություն:
Հաշվի առնելով Հայաստանում տիրող բարքերը, դժվար չէ կռահել, որ սպիրտի ներկրման մենաշնորհը պատկանելու է կառավարության նույն այդ ամենաբարձր շրջանակներին»:
Առավել մանրամասն՝ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում: