Մոտ մեկ միլիոն դոլարի ծաղիկ ենք խոնարհել մեր նահատակների հիշատակին
Ծիծեռնակաբերդի անմար կրակի շուրջ 2 միլիոն ծաղիկ են հաշվել: Տպավորիչ է, հուզիչ, բայց կարող էր լինել եւ օգտակար:
Յուրաքանչյուր ծաղիկը կես դոլարով եթե հաշվենք, կստացվի մոտ մեկ միլիոն դոլարի ծաղիկ ենք խոնարհել մեր նահատակների հիշատակին:
Արդյոք սուրբ նահատակների հոգին ավելի շատ չէր գոհանա, եթե այդ ծաղիկների գումարով երկու նոր դպրոց կառուցեինք կամ կաթի մշակման մի քանի հոսքագիծ գնեինք հեռավոր գյուղերի համար:
Արեւմտյան, հատկապես, ամերիկյան սգո մշակույթում կա <<ծաղիկի փող>> հասկացությունը, երբ սգո հանդիսության մասնակիցներին առաջարկվում է ծաղկեպսակների փոխարեն, դրա գումարը փոխանցել որեւէ հաշվեհամարի, եւ հավաքված գումարով բարեգործություն է արվում:
Արտակ Հերիքյան. Ֆեյսբուք