Իրաքում սպանվել է «ԻՊ»-ի պաշտպանության նախարարը
Իրաքի անվտանգության ուժերն Իրաքում սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշտպանության նախարար Շիիթ ալ-Սամարրաին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես հայտնել է Fars գործակալությունը՝ նա զոհվել է Նայնավա մարզում ավիահարվածների ընթացքում: Հարձակման արդյունքում սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 8 այլ բարձրաստիճան անդամներ: