Լուկաշենկոն շնորհավորել է Նազարբաևին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս մասին ասվում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության կայքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Բելառուսի նախագահը երկու երկրների միջև հետագա համագործակցության հույս է հայտնել:
Ավելի վաղ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական արտահերթ ընտրություններում Նուրսուլթան Նազարբաևի հաղթանակի մասին: Նազարբաևի թեկնածության օգտին քվեարկել է ընտրողների 97,7%-ը: