Նեպալում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 6800-ը
Նեպալում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 6800-ը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Նեպալի ՆԳՆ-ին:
«Թարմացված տեղեկություններով՝ զոհերի թիվը հասել է 3351-ի, իսկ տուժածներինը՝ 6833-ը»,- Twitter-յան իր միկրոբլոգում հայտնել է գերատեսչությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ զոհերի թիվը հասել է 3218-ի: