Նեպալում արտակարգ օգնության կարիք ունի մոտ 1 մլն երեխա. ՅՈւՆԻՍԵՖ
Նեպալում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով օգնության կարիք ունի մոտ 1 մլն նեպալցի երեխա: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը:
Նշենք, որ զոհերի թիվն անցնում է 3200-ից, տուժել է ավելի քան 6500 մարդ։ Մոտ 90 մարդ է զոհվել հարևան երկրներում՝ Հնդկաստանում և Չինաստանում։