Վիրահատությունից հետո Գուլիևն իրեն լավ է զգում
Արցախում վիրահատված ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևն իրեն լավ է զգում: Այս մասին հայտնում է Novostink.ru-ն:
Ինչպես հայտնել են «Հելսինկյան նախաձեռնություն 92» արցախյան կոմիտեի մամուլի ծառայությունից՝ ապրիլի 26-ին կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը և գործադիր տնօրեն Սվետլաննա Ջահանգիրյանը այցելել են հանրապետական հիվանդանոց և տեսակցել են Գուլիևին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։