Արցախում վիրահատել են ադրբեջանցի դիվերսանտներից մեկին
Արցախում վիրահատել են ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով "Кавказский узел"-ին:
«Հելսինկյան նախաձեռնություն 92» արցախյան կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Գուլիևն ուներ լեղապարկի խրոնիկ հիվանդություն, ինչի արդյունքում էլ ենթարկվել էր վիրահատության:
Փոխանցվում է, որ մյուս գերի Դիլհամ Ասկերովն առողջական ոչ մի խնդիրներ չունի:
Հիշեցնենք, որ որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։