Եթե ինչ-որ բանից դժգոհելու կարիք ունես, ապա անպայման առիթ կգտնես
«Առավոտ» թերթը գրում է. «Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Որոշ մարդիկ ցանկացած իրադարձության մեջ փնտրում են այնպիսի դետալներ, մանրամասներ, որոնք հնարավորություն կտան բացականչելու ՝ «վայ, խայտառակ եղանք», «բա որ ասում էի», «ուրիշ էլ ինչ էիք սպասում»:
Նման մտասևեռվածության պատճառը կարող է լինել ոչ միայն քաղաքական շահագրգռվածությունը, այլև պարզապես ծանր բնավորությունը: Իսկ «տեղեկատվական առիթն» այնքան էլ էական չէ՝ թեկուզ ապրիլի 24-ի հետ կապված միջոցառումները:
Եթե ինչ-որ բանից դժգոհելու կարիք ունես, ապա անպայման առիթ կգտնես: Օրինակ՝ երեկ Ծիծեռնակաբերդում ելույթ ունեցող նախագահները «այն չեն ասել», ինչը մենք ուզում էինք լսել: Հավանաբար, այդպես մտածողներն ակնկալում էին, որ Պուտինը կամ Օլանդն ասեին՝ Արևմտյան Հայաստանը ձերն է, հայեր ջան, գնացեք վերցրեք:
Պարզ չէ՞, որ ցանկացած պետության ղեկավար խոսում է իր երկրի ազգային շահերից ելնելով, և որ թեմայով էլ արտահայտվի, հնչեցնում է այն ուղերձները, որոնք, իր կարծիքով, համապատասխանում են այդ շահերին»,–գրում է թերթի խմբագիրը»։
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: