ՇՏԱՊ.Գյումրիում դաժանաբար սպանել են մորն ու դստերը
Operativ.am-ի տեղեկություններով` մոտ 1 ժամ առաջ Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցում դաժանաբար դանակահարել են 2 մարդու: Սպանվածները մայր ու դուստր են եղել:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ դուստրը մոտ 50 տարեկան է եղել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, քննիչներ:
Թաղամասում տարածված տեղեկությունների համաձայն` տունը տակն ու վրա է արված: Ոստիկանները ոչ ոքի ներս չեն թողնում: