Մոսկվայի հյուսիս-արևլքում հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ
Մոսկվայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ, այդ թվում մեկ երեխա։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Մոսկվայի իրավապահ աղբյուրին։
Եվս երեք մարդ ստացել են վնասվածքներ։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է բնակելի շենքի 3-րդ հարկի №6բնակարանում, որը գտնվում է Ֆոնվիզին փողոցում։
Հրդեհը մարվել է 21։27 րոպեին։