Թուրքիայում մինչ օրս անցկացվել է 19 նախագահական ընտրություն
Թուրքիայում մինչ օրս անցկացվել է 19 նախագահական ընտրություն, որոնց արդյունքներով երկրի նախագահ է դարձել 11 քաղաքացի: 1980թ. ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած եւ 1982թ. Թուրքիայի նախագահի պաշտոնը ստանձնած Քենան Էվրենը, ինչպես նաեւ ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանն ի տարբերություն մյուսների՝ չեն ընտրվել երկրի խորհրդարանի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից:
Չորսական անգամ Թուրքիայի նախագահ են ընտրվել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն ու Իսմեթ Ինենյուն, երեք անգամ՝ Ջելալ Բայարը, մեկական անգամ` Ջեմալ Գյուրսելը, Ջեւդեթ Սունայը, Ֆահրի Քորություրքը, Թուրգութ Օզալը, Սուլեյման Դեմիրելը, Ահմեդ Նեջդեթ Սեզերը, Աբդուլա Գյուլը:
2007թ. հոկտեմբերի 21-ին սահմանադրական բարեփոխումների շուրջ Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով հաստատվեց, որ այսուհետ երկրի նախագահն ընտրվելու է ուղղակի ընտրությունների միջոցով (յոթ տարվա փոխարեն սահմանվեց հինգ տարի՝ ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ): 2014 թ․ օգոստոսին նախագահ ընտրվեց Էրդողանը։ Ի դեպ, դա Թուրքիայի պատմության մեջ տեղի ունեցած նախագահական առաջին ուղղակի ընտրությունն էր։
Հայե՛ր, գիտե՞ք, որ.ֆեյսբուք