Լուկաշենկոն քննադատել է արևմտյան առաջնորդներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է արևմտյան առաջնորդներին, ովքեր հրաժարվել են մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի տոնակատարությունների կապակցությամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես չեմ աջակցում այն քաղաքական գործիչներին, ովքեր փառասիրաբար հրաժարվում են մեկնել Մոսկվա՝ չնայած այն բանին, որ խոստացել էին»,-ասել է Բելառուսի նախագահը:
Մոսկվա իր այցի չեղյալ հայտարարման պատճառի մասին Լուկաշենկոն ասել է, որ նման միջոցառումներ տեղի են ունենալու նաև Բելառուսում: