Իսպանական Սան Սեբաստիան քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանական Սան Սեբաստիան քաղաքը միացել է Իսպանիայի քաղաքներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Ինչպես հայտնել են Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը՝ ապրիլի 17-ին Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: