Բունդեսթագում հայերի կոտորածների մասին բանաձևի տեքստից հանվել է «ցեղասպանություն» բառը
Հրապարակվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի տեքստը, որը կներկայացվի քվերակության Գերմանիայի Բունդեսթագում ապրիլի 24-ին: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Ինչպես փոխանցում է գերմանական Die Presse պարբերականը՝ բանաձևի տեքստը չի պարունակում «ցեղասպանություն» բառը: Այդուամենայնիվ, Գերմանիայի խորհրդարանն այդ բանաձևով կոչ է անում Թուրքիային ճանաչել պատմական փաստը: Գեմանիայի իշխող կոալիցիան որոշել է քննարկել հայերի կոտորածները, որոնք տեղի են ունեցել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում:
Նշվում է, որ «ցեղասպանություն» բառը հանվել է տեքստից, որպեսզի չխափանվեն հարաբերությունները Թուրքիայի հետ: