Կոպենհագենում տարածվել են նոր ահաբեկչության մասին սպառնալիքներ
Եվրոպայում և աշխարհի այլ շրջաններում շարունակվում են ահաբեկչական սպառնալիքները: Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տարածվել են նոր ահաբեկչության մասին սպառնալիքներ։ Այս մասին գրում է BBC-ն:
Աղբյուրը հաղորդում է, որ սպառնալիքները տարածվում են թռուցիկների տեսքով: Թռուցիկները տարածվել են անհայտ անձանց կողմից:
Թռուցիկները ցրվել են մայրաքաղաքի հանրային վայրերում, դրանցից մեկն ամրացվել է «Կրուտենդեն» մշակութային կենտրոնի բեմին, ուր փետրվարին տեղի էր ունեցել ևս մի ահաբեկչություն։