ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ ցանկանում են զարգացնել իրենց հարաբերութուննեը Ռուսաստանի հետ
ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ ցանկանում են զարգացնել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում անելով ՌԴ ՊՆ տեղակալ Անատոլի Անտոնովը:
«Ես չեմ ցանկանում երկրների անուններ թվել այսօր, սակայն մի քանի փոխնախարար գաղտնի այցելել են մեզ և խնդրել չբարձրաձանել այս մասին: Նրանք միշտ ասում են, որ ցանկանում են զարգացնել հարաբերությունները, և դուրս գալ ստեղծված իրավիճակից»,-նշել է Ատոնովը:
Ավելի Վաղ ՆԱՏՕ-ում հայտարարել էին, որ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը ուղղված չէ Ռուսաստանի դեմ: