12-ամյա կրթությունը լուրջ խնդիրներ կառաջացնի, այդ թվում` սոցիալական լարվածություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում 2017 թվականից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12 տարի. այսինքն՝ 9-ամյա կրթությունից անցում կկատարվի 12-ամյայի: Սակայն շատերի համոզմամբ՝ այս համակարգին անցնելու արդյունքում լուրջ խնդիրներ կառաջանան, և կսրվի գյուղերում առկա սոցիալական լարվածությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ պարտադիր 12-ամյա կրթությանն անցում կատարելը շատ կարևոր է, քանի որ ամեն տարի իններորդ դասարանն ավարտելուց հետո 4.5-5 հազար աշակերտ չի շարունակում կրթությունը ոչ միայն ավագ դպրոցում, այլև մյուս հաստատություններում:
Իսկ, ահա, շատերը պնդում են, որ այս համակարգին անցնելու դեպքում լուրջ խնդիրներ են ի հայտ գալու: Դրանք հիմնականում կառաջանան գյուղական վայրերում, որտեղ միջնակարգ կրթությունն ավարտելուց անմիջապես հետո երիտասարդը զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, որպեսզի կարողանա իր ծնողի հոգսը թեթևացնել և ընտանիք կերակրել:
Իսկ այս համակարգին անցնելու դեպքում դա չի կարող անել: «Ժողովուրդը» այս թեմայի շուրջ զրուցեց գյուղերում գործող միջնակարգ դպրոցների տնօրենների հետ՝ հասկանալու, թե ինչ են մտածում նրանք նոր համակարգին անցնելու մասին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: