Տավուշի մարզպետը շարունակում է ազատվել «նախկին բարդույթներից»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը շարունակում է ազատվել նախորդի՝ Արմեն Ղուլարյանի մարդկանցից, քանի որ Ղուլարյանն ուղիներ է որոնում հետ վերադառնալու:
Մոտ 1 շաբաթ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել ղուլարյանական հերթական կադրը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանը:
Նա ստիպված է գնացել այդ քայլին՝ խուսափելով տհաճ հետևանքներից: Խնդիրն այն է, որ մարզպետի կարգադրությամբ ստուգումներ են արվել, և հայտնաբերվել են ծառահատման դեպքեր:
Ամիսներ առաջ էլ ստուգումների արդյունքում հրաժարական տվեց Իջևանի բժշկական կենտրոնի տնօրենը, ով նույնպես Ղուլարյանի մարդն էր»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: