Նոր վտանգ է կախվել փաստաբանների պալատի գլխին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ որ փաստաբանների նոր ակումբ է ստեղծվում, ինչը, պարզվում է, խիստ մտահոգել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին: Իհարկե, Զոհրաբյանի կողմնակիցները պնդում են, որ նորաստեղծ ակումբը որևէ կերպ չի խանգարի պալատի գործունեությանը:
Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ այդ ակումբում կարող են ընդգրկվել բոլոր այն փաստաբանները, որոնք հակասություններ ունեն փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
Վերջինս, ըստ իր գործընկերների, իր հավակնոտ պահվածքով հասցրել է շատ փաստաբանների նեղացնել և չի բացառվում, որ նորաստեղծ ակումբը հետագայում կարող է նաև այլ կազմակերպչական ձև ստանալ և պառակտել փաստաբանների պալատը:
Ամեն դեպքում, Արա Զոհրաբյանը նման մտավախություն ունի: Թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու համար «Ժողովուրդը» դիմեց ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանին, որն ասաց.
«Ակումբները կամ այլ քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները որևէ կերպ չեն վնասում փաստաբաններին, եթե, իհարկե, պառակտման նպատակ չունեն: Այսօր փաստաբանական համայնքը առավել քան ուժեղ է, և նրան պառակտել գրեթե անհնարին է»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: