Խոշոր ավտովթար` Սպիտակի ոլորաններում. զինվորական «Ուրալ»-ը 15 մետր գլորվելով` հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 8 վիրավոր..Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 15 մետր գլորվելով` գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` 7 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սպիտակի հիվանդանոց:
Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել Սպիտակի հրշեջ-փրկարարները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաեւ Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը:
Մանրամասները` այստեղ: