ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ չէ և սկսել է ուժեղ քննադատել թե´ իշխանությանը, թե´ վարչապետին
«Այսօր և´ իշխանությունը, և´ ընդդիմությունը պետք է կարողանան իրենց մեջ ուժ գտնել գնալ առարկայական բանակցությունների և որոշել առաջիկա անելիքները»:
Նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված պատասխան նամակի մասին:
«Պետք է ասեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն, ի տարբերություն որոշ ընդդիմադիր գործիչների, որոնք հարթակից սերմանում էին թշնամանք, նա գործում է օրենքի շրջանակներում, որ թույլ չի տալու բախում, նա գործում է պարկեշտության սահմաններում, ահա ինչու իշխանությունը նույնպես գործում է համապատասխան»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Խոսելով ԲՀԿ-ականների՝ վարչապետի հասցեին հնչած քննադատություններին, Սահակյանը նշեց.
«Կոալիցիայի մեջ գտնվող ԲՀԿ-ն այդ ժամանակ ոչ մի քննադատություն չէր անում, հենց այդ ժամանակ էլ վարչապետ էր աշխատում Տիգրան Սարգսյանը, հիմա կոալիցիայի մեջ չեն, սկսել են ուժեղ քննադատել թե´ իշխանությանը, թե´ ընտրական օրենսգիրքը, թե´ վարչապետին: ԲՀԿ-ն կարող է փոշմանել է, որ չի մասնակցել նախագահական ընտրություններին, հիմա փորձում է ավելի ընդդիմադիր դիրքերից հանդես գալ, որովհետև տեսան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կոնսոլիդացրել է ընդդիմադիր դաշտը»: