Տեսականորեն վաղը Վարդան Պետրոսյանը չի կարող ազատ արձակվել. Նիկոլայ Բաղդասարյան
Ինչպես հայտնել էինք, անկախ Համաներման ակտի կիրառումից, Վարդան Պետրոսյանը շուտով ազատ կարձակվի: Դերասանի փաստաբանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Վարդան Պետրոսյանն ազատութան մեջ կլինի շուտով, սակայն ժամկետներ չէր նշել, պարզապես ասել էր, որ գործի ընթացքը մոտենում է իր տրամաբանական ավարտին:
Ընդհամենը րոպեներ անց, մամուլում տարածվեցին լուրեր, որոնց համաձայն՝ Վարդան Պետրոսյանը վաղն արդեն ազատության մեջ կլինի:
Մանրամասներ իմանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կրկին կապ հաստատեց Նիկոլայ Բաղդասարյանի հետ, ով հերքեց՝ ասելով, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և որ տեսականորեն վաղը դերսանը չի կարող ազատ արձակվել, քանի որ վաղվա դատավարությամբ դեռևս ամեն ինչ չի ավարտվում:
Նշենք, որ վաղը Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Վարդան Պետրոսյանի դատական նիստը: