Արքայազն Ուիլյամն աշխատանքի է անցել օդային շտապօգնությունում
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն աշխատանքի է անցել Bond Air Services արտակարգ իրավիճակների ծառայության ուղղաթիռային ընկերությունում: Այս մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Առաջիկա ամիսների ընթացքում նա հավելյալ դասընթացների կմասնակցի, իսկ ամռանը կանցնի թռիչքների իրականացմանն Արևելյան Անգլիայում՝ East Anglian Air Ambulance-ում:
Ավելի վաղ հաղորդվում է, որ 32-ամյա արքայազնը հաջող հանձնել է 14 քննություն, որոնք անհրաժեշտ են օդային շտապօգնությունում օդաչուի աշխատանքի համար: