Բարաք Օբաման առաջին անգամ կայցելի իր հոր հայրենիք՝ Քենիա
Ինչպես հայտնել է Սպիտակ Տունը՝ հուլիսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցով կմեկնի Քենիա, որտեղ ծնվել է իր հայրը: Այս մասին գրում է Golos-ameriki.ru-ն:
Սա կլինի չորրորդ այցը, երբ Օբաման կմեկնի Աֆրիկա և առաջինը այցը Քենիա՝ 2008թ.-ից, երբ նա ընտրվեց նախագահ:
Ազգային պաշտպանության Համալսարանի ռազմավարական հետազոտությունների աֆրիկական կենտրոնի նախկին մասնագետ Սերժ Յունդուն կարծիք է հայտնել, որ Օբամայի այցը Քենիա հատուկ նշանակություն ունի:
«Քենիացիներն այդ այցին վերաբերվում են որպես վերադարձ տուն: Սա ապացուցում է, որ այդ մայրցամաքը հոգեհարազատ է նախագահ Օբամայի համար»,-նշում է փորձագետը:
«Ժամանակն է հասկանալ, որ նա ԱՄՆ-ի աֆրիկացի նախագահ չէ, այլ ամերիկացի նախագահ, ում հայրը աֆրիկացի էր: Իսկ նա իշխանության եկավ այնպիսի դժվար ժամանակներում, երբ մենք այստեղ ֆինանսական և առողջապահական ճնգաժամ էինք ապրում, ինչպես նաև երկու պատերազմ, այնպես որ նախևառաջ պետք էր զբաղվել այս ամենով»,-հավելել է նա: