Մերկելը թույլ է տվել ռազմավարական մեծ սխալ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թույլ է տվել ճակատագրական շատ մեծ սխալ՝ մերժելով Ռուսաստանի հրավերը՝ մասնակցելու մայիսի 9-ին կազմակերպվելիք տոնակատարությանը՝ նվիրված ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին:
Ըստ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իգոր Մորոզովի՝ գերմանական իմիջին այս քայլը շատ մեծ վնաս կհասցնի:
Մեկնաբանելով իր այդ քայլը՝ Գերմանիայի կառավարության անդամներից մեկն ասել է, որ Մերկելը պարտավոր է ներկա գտնվել մի տոնակատարության, որտեղ լինելու են համաշխարհային հանրության ներկայացուցիչներ:
«Եթե մենք Գերմանիայի կանցլերին չտեսնենք Կարմիր հրապարակում, ապա դա կլինի մեծ փաստարկ այն մարդկանց համար, որոնք պնդում են, որ տեղի է ունենում պատմության կեղծում»,-Իգոր Մորոզովի խոսքն է մեջբերում LifeNews-ը: