Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ են ընթանում
Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ առավոտյան հանդիպումներ են տեղի ունեցել «Վեցնյակ»-ի երկրների միջև: Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի արտաքին գործերի նախարարները և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հետագայում բանակցություններին կարող է միանալ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը:
Ավելի վաղ, Իրանի ԱԳՆ փոխնախարար Աբբաս Արակչին հայտարարել էր, որ պատվիրակությունը մինչև ապրիլի 1-ը Լոզանում կմնա: