ԵԱՀԿ-ը զորքերի շփման գծում դիտարկում կանցկացնի
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համապատասխան, ապրիլի 1-ին զորքերի շփման գծում նախատեսվում է ԵԱՀԿ-ի դիտարկում, որը կանցկացվի Ադրբեջանի Թովուզի շրջանի Քյոխանաբիլի գյուղի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Փիթեր Սվեդբերգը:
Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը և Սայմոն Տիլլերը: