Պետք է զարկ տալ ռազմավարական ուղղություններին, որոնք միտված են զարգացմանը
Մենք հաճախ ենք հայտարարում, թե տուրիզմը հայկական տնտեսության մեջ գերակա ճյուղ պիտի հանդիսանա` մոռանալով, որ, հիմնականում զարկ տալով տուրիզմի և սպասարկման ոլորտի զարգացմանը, մենք, այո´, բյուջեում զգալի մուտքեր ենք ապահովում, բայց մեր ժողովրդին վերածում ենք մի հսկայական սպասարկող մասսայի, այնինչ` կարծում եմ, որ անհրաժեշտ է զարկ տալ այն ռազմավարական ուղղություններին, որոնք միտված են զարգացմանը, ինչպիսին են օրինակ` տարաբնույթ արտադրությունները, լինեն դրանք տեղեկատվական տեխնոլոգիաները, թե արդյունաբերության և գյուղատնտեսության բազմապիսի ճյուղերը:
Դրանով` 1. Իրականության մեջ, մենք բյուջեում շատ ավելի մեծ եկամուտներ կապահովենք, 2. Հայ ժողովուրդը, մեծ չափով, կվերածնի իր արտադրողական և ստեղծագործական ահռելի ունակությունները և հնարավորությունները:
Լևոն Ստեփանյան. ֆեյսբուք: