Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցի հիմնական խնդիրներից մեկը արտոնյալ պայմաններով զենք գնելն է եղել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի՝ մայիսի 25-ից 28-ը Չինաստան կատարած այցի հիմնական խնդիրներից մեկը արտոնյալ պայմաններով ՀՀ-ին զենքի մատակարարման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելն է եղել:
Փորձագետները նկատում են, սակայն, որ Չինաստանի հյուսիս-արևմուտքում բնակվող թյուրքալեզու փոքրամասնությունների սեպարատիստական ձգտումները մշտապես անհանգստացնում են Պեկինին:
Իսկ Հայաստանը Չինաստանի և Թուրքիայի արանքում գտնվող միակ երկիրն է, որը զերծ է թուրքական տարրից: Սա նշանակում է, որ Չինաստան-Հայաստան ռազմավարական համագործակցության օբյեկտիվ պայմաններ կան. մնում է այն իրական գործակցության վերածելու հմտություններ և շնորհք ունենալ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: