Ուկրաինան դիմել է «Գազպրոմ»-ին
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ ընկերություն նամակ է ստացվել՝ խնդրանքով երկարաձգել Ուկրաինային ռուսական գազի մատակարարման զեղչի ժամկետը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Նշվում է, որ ՌԴ-Ուկրաինա-Եվրահանձնաժողով բանակցությունների արդյունքների համաձայն՝ Ուկրաինային տրամադրվել է $100 զեղչ, որի ժամկետը լրանում է 2015թ.-ի մարտի 31-ին:
Իր հերթին ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ կառավարությունը մոտ ժամանակներս որոշում կընդունի խնդրի լուծման վերաբերյալ: