Գվինեան փակում է Սիերա Լեոնեի հետ սահմանը
Էբոլա վիրուսի տարածման պատճառով Գվինեան փակում է Սիերա Լեոնեի հետ սահմանը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Երկրի նախագահ Ալֆա Կոնդեն հայտարարել է, որ սահմանակից շրջաններում անվտանգության հատուկ ռեժիմ կսահմանվի:
Ավելի վաղ Գվիենայում հայտարարվել էր «արտակարգ դրության» ռեժիմ: