Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը՝ աքսորվող հայերի մասին
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն իր հուշերից մեկում աքսորվող հայերի մասին գրում է.
«Աղոթեցեք մեզ համար»,-ասում էին նրանք, հեռանալով իրենց օջախներից,որոնցում նրանց նախնիներն ապրել էին դեռևս մոտ 2500տարի առաջ: «Այս աշխարհում մենք այլևս չենք տեսնի իրար, բայց երբևէ կհադիպենք: Աղոթեցեք մեզ համար»:
Այս մարդիկ չէին հասցրել ըմբռնել մի պարզ բան, աղոթելու համար խղճի ազատություն է հարկավոր: Նրանք խխղճի ազատություն չունեին, թուրքերը խլել էին այն: Կրկին խղճի ազատություն ունենալու համար, հարկավոր էր այն «ետ վերցնել» թուրքերից, որն անհնար էր, քանի, որ անհեռատես մարդիք հավատալով օսմանցու դարավոր ստի շարունակությունը, առանց այն էլ սակավաթիվ զենքերը հանձնել էին կենտրոնական իշխանությանը: Այսպես՝ նրանք զրկվեցին ոչ միայն իրենց Աստծուն աղոթելու հնարավորությունից, այլև զրկվեցին կյանքից ու պատվից, չնայած՝ առանց խղճի ազատության, մարդն արդեն իսկ պատվազրկված է:
Հ.Գ Հայերի մոտ զենք փնտրելու ժամանկ թուրքերն այն աստիճան տանջանքների էին ենթարկում մարդկանց, որ, որոշ մարդիք , ովքեր զենք չունին, անհիմն մեղադրանքներից ու անասաելի տանջանքներից ազատվելու համար, մուսուլման հարևաններից զենք էին գնում և հանձնում իշխանությանը, որը պատճառ էր հանդիսանում հայերին «հեղափոխության» մեջ մեղադրելու համար: Ահա՛ , այս ժամանակ սկսվում էր իսկական տանջանքները, ավելի ճիշտ՝ կտտանքները:
Գևորգ Գյուլումյան. Ֆեյսբուք