Քեմերոնը խնդրել է թագուհուն լուծարել խորհրդարանը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևվիդ Քեմերոնն ուղևորվել է Բուքինգհեմյան պալատ, որպեսզի թագուհի Էլիզաբեթ II խնդրի լուծարել խորհրդարանը և ընդհանուր խորհրդարանական ընտրություններ նշանակի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ թագուհու հետ ունեցած հանդիպումից հետո վարչապետը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա և կհայտնի, որ մայիսի 7-ին տեղի կունենա ընտրություններ:
Նշվում է, որ խորհրդարանի լուծարման համար հարկավոր է թագավորական հայտարարագիր: