Ուկրաինայում հնարավոր է սկսվի երրորդ Մայդան
Ուկրաինայում հնարավոր է սկսվի երրորդ Մայդանը: Այս մասին "Обозреватель" պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային պատգամավոր, «Աջ սեկտոր» խմբավորման ղեկավար Դմիտրի Յարոշը:
«Ուկրաինայում հնարավոր է ամեն բան, առավել ևս Մայդան: Մարդիկ արժանապատվություն ունեն: Եվ երբ նրանց հունից հանում են, ապա նրանք դուրս են գալիս Մայդան», - ասել է Յարոշը:
Յարոշը վստահ է, որ նոր Մայդան սկսվելու դեպքում այն կլինի ավելի արյունալի, քան նախկինները: