Արաբական պատմագրության էջերում թյուրք անվանումն առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարից
Մահմուդ ալ-Կաշգարի իբն Հուսեյն իբն Մուհամմադի 1072-ին գրած “Divani Lügat-it-Türk”-ը («Թյուրքական բարբառների դիվան») թյուրքալեզու ժողովուրդների պատմության վերաբերյալ առաջին համապարփակ ստեղծագործությունն է, որն ընդարձակ տեղեկություններ է հաղորդում թյուրքական բարբառների, հոգևոր մշակույթի եւ նրանց բնակության վայրերի մասին։
Արաբական պատմագրության էջերում թյուրք անվանումն առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարից։ Թյուրքեր ասելով արաբներն ի նկատի ունեին Կենտրոնական Ասիայում ապրող թյուրքալեզու ժողովուրդներին։ Մահմուդ ալ-Կաշգարին գրում է. «Թյուրքերը քսան ցեղ են: Նրանցից յուրաքանչյուրը սերում է Նոյի որդի Հաբեթի որդի Թյուրքից: Յուրաքանչյուր ցեղ բաժանվում է թևերի: Ես միայն մեծ ցեղերի անունները կարող եմ ասել, փոքրերինը՝ ոչ»:
Հայ պատմիչ Արիստակես Լաստիվերցին թյուրքալեզու ցեղերի հայրենիքն անվանել է «Թուրքաստան»։
Հայե՛ր, գիտե՞ք, որ.ֆեյսբուք