Օդաչուն կործանել է Airbus -ը՝երազելով,որ մի օր բոլորը կիմանան իր անունը
Ֆրանսիայի Ալպերում վթարի ենթարկված օդանավի երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լյուբիցը երազում էր համաշխարհային համբավ ունենալու մասին։Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը ՝ հղում անելով օդաչուի նախկին ընկերուհուն։
«Մի օր ես ինչ-որ բան պետք է անեմ,որպեսզի փոխեմ ամբողջ համակարգը։ Բոլորը կիմանան իմ անունը և կհիշեն»,- Լյուբիցի խոսքերը մեջբերում է ընկերուհին։
Ըստ կնոջ խոսքերի, նա երբեք չէր պատկերացնի,որ Լյուբիցի մտքերը կարող են իրականանալ, բայց այսօր այդ բառերը իմաստ ունեն։