«Բոկո Հարամ» -ի զինյալները Նիգերիայում գլխատել են 23 մարդու
«Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության զինյալաները Նիգերիայում 23 մարդու գլխատել են երկրում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։
«Ուրբաթ օրը երեկոյան Բուրատայ գավառում նրանք զինված հարձակվել են մարդկանց վրա։Նրանք գլխատել են 23 մարդու և այրել տեղի բնակիչների տներրը»,- այս մասին հաղորդում է տեղական վարչակազմի ներկայացուցիչը։
Հարձակման հետևանքով 32 մարդ տուժել է։ Այս տեղեկություները հաստատել են Բիուի հիվանդանոցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նիգերիայում «Բոկո Հարամ» -ի զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ։