ԵՄ ներկայացուցիչ Ժան-Կլոդ Յունկերը հետաձգել է Ուկրաինայի իր այցը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հետաձգել է իր պաշտոնական այցը Կիև,որ նախատեսված էր մարտի 30-ին։ Այս մասին թվիթթերում գրել է Յունկերի մամուլի խոսնակը՝ Մարգարիտիս Սհինասը։
«Յունկերը ստիպված է հետաձգել իր այցը Կիև , քանի որ պետք է ամբուլատոր բուժում ստանա՝ երիկամների քարերի համար։ Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը Կիևում տեղի կունենա ապրիլի 27-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նաև, Ուկրաինա իր այցը հետաձգել է նաև Ֆեդերիկա Մոգերինին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարության հետ հանդիպումը՝ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հրավերով՝ պետք է տեղի ունենար Կիևում՝ մարտի 30-ին։