1916թ. Սայքս-Պիկոյի համաձայնագիրը
Այս գաղտնի համաձայնագիրը կնքվել է 1916-ին՝ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև՝ Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման մասին։ Համաձայնագրի նախագիծը պատրաստել էին դիվանագետներ անգլիացի Մարկ Սայքսն ու ֆրանսիացի ժորժ Պիկոն (այս տեղից էլ համաձայնագրի Սայքս-Պիկո անվանումը)։ Ստորագրել են Անգլիայի արտգործնախարար է. Գրեյն ու Ֆրանսիայի դեսպան Պ. Կամբոնը Լոնդոնում՝ 1916-ի մայիսի 16-ին։
Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 1915-ին, անգլո-ֆրանս-ռուսական գաղտնի համաձայնագրին նախորդած բանակցությունների ժամանակ, Անգլիան ու Ֆրանսիան Ռուսաստանից որպես փոխհատուցում՝ Կ․ Պոլսի ու նեղուցների դիմաց, պահանջում են ճանաչել իրենց հավակնություններն արաբական երկրների նկատմամբ։ Արաբական երկրների բաժանման շուրջ առկա տարաձայնությունները կարգավորելու նպատակով՝ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան 1915-ի նոյեմբերին սկսեցին նոր բանակցություններ։ Երբ 1916-ի փետրվարին ռուսական բանակը գրավեց Էրզրումն ու Բիթլիսը եւ մոտեցավ Միջագետքի մատույցներին, դաշնակիցները շտապեցին իրենց կայացրած համաձայնության մասին տեղյակ պահել Ռուսաստանի արտգործնախարար Սազոնովին։ Վերջինս դժգոհում է, որ նախագծով Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ձեռք են բերում զգալի օսմանյան տարածքներ, թեեւ ռուսների համար առաջնահերթը Պոլսի ու նեղուցների ռազմակալման հարցն էր։
Հայե՛ր, գիտե՞ք, որ.ֆեյսբուք