Ով մկրտված չէ հայկական եկեղեցում՝ հայ չէ
Պոլսո պատրիարքի փոխանորդ, Արամ արքեպիսոկոպս Աթեշյանը հայտարարել է, թե ով մկրտված չէ հայկական եկեղեցում՝ հայ չէ։ Իսկ մկրտվելու ցանկություն հայտնած հայերը պետք է վճարեն 1865 դոլարին համարժեք թուրքական լիրա:
Փաստորեն, ըստ Աթեշյանի, մինչև քրիստոնեության ընդունումը մեր պապերը հայ չեն եղել, իսկ Համշենի հայությունը, որ կոտորածներից փրկվելու համար ստիպված հավատափոխ է եղել նույնպես հայ չէ:
Կարծում եմ թուրքական իշխանությունների քաղաքականությունն ակտիվորեն պաշտպանող այս հոգևորականը պետք է կարգալույծ լինի և անդամագրվի Էրդողանի կուսակցությանը:
Գևորգ Մելքոնյան.ֆեյսբուք