Յացենյուկը՝ Ուկրաինայում հրադադարի մասին
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացնեյուկը Associated Press-ի հարցազրույցում խոստովանել է, որ Մինսկի համաձայնագրերը, որոնց արդյունքում երկրում հրադադար հաստատվեց, «վատ, սակայն անհրաժեշտ» որոշում էր: Այս մասին գրում է Газета.ru-ն:
Ուկրաինայի վարչապետը հերթական անգամ հակառուսական հայտարարություններ է արել: նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է «որպես անկախ պետություն ոչնչացնել Ուկրաինան»: Բացի այդ, նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է «նոր հարձակում հրահրել երկրի արևելքում»:
Associated Press-ի փոխանցմամբ՝ ուկրաինական իշխանությունները, ինչպես նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն բազմիցս մեղադրել են Մոսկվային Ուկրաինայի ներքին գործերին միջատելու մեջ, սակայն Ռուսաստանը նման մեղադրանքները հերքել է: