Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները որոշիչ փուլ են մտել. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները որոշիչ փուլում են: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
«Իրանի հետ 10 կամ մոտ 12 տարի բանակցություններից հետո սկսվում է վերջնական փուլը»,-հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Իրանը միջուկային խաղաղ ծրագրի իրավունք ունի, և ոչ թե զենքի ստեղծման: Նա նաև նշել է, որ ծրագրի իրականացումը պետք է լինի թափանցիկ և վերահսկվող:
Նշվում է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով «Վեցնյակի» բանակցությունները կարող են անցկացվել մարտի 29-ին: