Կիևը գերիների փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Ուկրաինայի անվտանգության ծառայությանն առնթեր գերիների հարցով կենտրոնի ղեկավար Յուրի Տանդիտը հայտարարել է, որ Կիևն ուկրաինացի զինծառայողների հետ փոխանակման համար խմբեր է պատրաստել: Այս մասին նա հայտարարել է «112 Украина» հեռուստաալիքի եթերում:
«Հույս ունենք, որ մոտ օրերս տեղի կունենա գործընթաց, երբ Ուկրաինան կազատի իր զինծառայողներին: Մենք մի շարք շրջկենտրոններում կենտրոնացրել ենք խմբեր, որոնց մենք պատրաստ ենք հանձնել, որպեսզի ետ ստանանք մեր զինծառայողներին»,-հայտնել է գերիների հարցով կենտրոնի ղեկավարը:
Նախօրեին հաղորդվում է, որ ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտնել է, որ Կիևի հետ գերիների փոխանակումը դադարեցվել է: Նրա խոսքով՝ փոխանակումը տեղի չի ունենա մինչև Կիևը չսկսի իրականացնել Մինսկի համաձայնագրերը: