Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը մարտահրավեր են նետում ԱՄՆ-ի կայսերական անօրինականությանը
Ամերիկացի լրագրող Սթիվեն Լենդմանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն մարդկությանը տանում է դեպի միջուկային պատերազմ: Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շարունակում են խոչընդոտել Վաշինգտոնի կայսերական անօրինականությանը: Այս մասին հայտնում է Russian.rt.com-ը:
People’s Voice-ի հարցազրույցում ամերիկացի լրագրողը պատմել է, որ ՆԱՏՕ-ն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեծ սպառնալիք է ներկայացնում մարդկության համար: Նրա խոսքով՝ Վաշինգտոնի՝ պատերազմ հրահրելու ձգտումը կկործանի աշխարհը, և միայն Ռուսաստանն է շարունակում պաշտպանել խաղաղությունն ու կայունությունը:
Լրագրողի կարծիքով՝ Վաշինգտոնն անդադար կոնֆլիկտներ է հրահրում, որոնցից են Եմենում, ինչպես նաև Ուկրաինայում ձևավորված իրավիճակները: «Այդ իսկ պատճառով Պուտինի ձգտումը՝ խաղաղություն հաստատել ողջ աշխարհում, լավագույն պաշտպանությունն է մարդկության համար՝ խելագար նոր պահպանողական Վաշինգտոնից»,-Լենդմանի խոսքն է մեջբերում Russian.rt.com-ը: